Ակտիվացրեք հավատարմության ուժը: Միացե՛ք մեր բացառիկ պարգևատրման ծրագրին:
ՌԵՊՈՒԲԼԻԿԱ ԵՐԵՎԱՆ ՀՅՈՒՐԱՆՈՑ
Ռեպուբլիկա հյուրանոցը բուտիկ հյուրանոց է, որ գտնվում է քաղաքի անմիջապես կենտրոնում՝ գլխավոր փողոցից մի փոքր ետ ընկած: Երեք րոպեի ընթացքում կհայտնվեք Հանրապետության հրապարակում վայելելիս շինությունների ճարտարապետական գեղեցկությունը, ինչպես նաև Պատմության թանգարանի և Ազգային պատկերասրահի հիասքանչ կոմպոզիցիան: Երեկոյան Հրապարակում գտնվելը կապահովի Ձեր հաճելի ժամանցը երգող շատրվանների ներքո: Մոտակա մետրո կայարանը գտնվում է հենց Հանրապետության հրապարկի մոտ՝ նորաբաց այգու սկզբում, որի վերջնամասում կարող եք գտնել Վերնիսաժը՝ հուշանվերների բացօթյա մարկետը: Մեր հյուրանոցի չծխող սենյակները՝ հարմարավետ մահճակալներով, էլ ավելի հաճելի կդարձնեն ձեր հանգիստը: Առավոտյան անչափ համեղ և մեծ տեսականիով շվեդական նախաճաշը Ձեզ անհրաժեշտ էներգիան կհաղորդի՝ Հայաստանն ու Երևանն ուսումնասիրելու համար:
Հայկական գարունը ունի անկրկնելի համ ու գույն, որը լավագույնս զգացվում է հենց քաղաքի սրտում՝ Republica Hotel Yerevan-ում։
Նախապես պլանավորեք և վայելեք բացառիկ զեղչեր մեր «Early Booking, Big Savings» առաջարկով:
Վայելեք ձեր հանգիստը մեր բացառիկ երկար օրերովամրագրմանառաջարկներով: