ՀԱՃ

Սենյակներ և գներ

Հ. Ինչպիսի՞ սենյակներ ունի հյուրանոցը:

Պ. Հյուրանոցն ունի 5 տեսակի սենյակներ՝ ստանդարտ, երկտեղանի ստանդարտ, դելյուքս /մեկտեղանի, երկտեղանի, երեքտեղանի, չորստեղանի/, կիսալյուքս և նախագահական: Բոլոր սենյակները հնարավոր է պատվիրել մեր կայքի միջոցով:

 

Հ. Ձեր հյուրանոցի գները ըստ սենյակների ե՞ն, թե ըստ անձերի:

Պ. Գները գանձվում են ըստ սենյակների, սակայն կախված սենյակի տեսակից՝ մեկտեղանի, երկտեղանի, թե երեքտեղանի, գինը կարող է փոխվել: Երկտեղանի համար պատվիրելու դեպքում կավելանա միայն նախաճաշի գինը: Երրորդ անձից սկսած կգանձվի նաև լրացուցիչ մահճակալի գին:

 

Հ. Արդյո՞ք սենյակ պատվիրելիս անհրաժեշտ որևէ երաշխավորություն:

Պ. Որևէ տեսակի սենյակ պատվիրելու համար պահանջվում է կրեդիտ քարտ երաշխավորություն: Մենք ընդունում ենք պատվերներ ինչպես մեր կայքի, այնպես էլ այլ առցանց միջոցներով:

 

Հ. Ինչպե՞ս կարող եմ չեղարկել իմ պատվերը առանց տույժ վճարելու:

Պ. Խնդրում ենք այցելեք մեր կայքի Քաղաքականություններ բաժինը ստորև և ծանոթացեք մեր հյուրանոցի պատվերների չեղարկման քաղաքականությանը: Այլ հարցերի համար գրեք Պատվերների բաժին հետևյալ էլեկտրոնային հասցեով sales@republicahotel.am:   

 

Հ. Որ՞ն է ձեր չեղարկան քաղաքականությունը:

Պ. Մենք պահանջում ենք կրեդիտ քարտի տվյալների տրամադրում պատվերի ժամանակ: Դուք պետք է չեղարկեք ձեր պատվերը համաձայն մեր քաղաքականության ոչ ուշ, քան ժամանումից 7 աշխատանքային օր առաջ, որպեսզի խուսափեք մեկ գիշերվա գինը որպես տույժ վճարելուց: Խնդրում ենք հաշվի առնել, որ չեղարկման քաղաքականությունը ենթակա է փոփոխման հատուկ գների և փաթեթների դեպքում և որոշակի սեզոնների ժամանակ:

 

Հ. Արդյո՞ք գրանցվելիս անհրաժեշտ է անձը հաստատող փաստաթուղթ:

Պ. Այո, մենք պահանջում ենք պետության կողմից տրամադրված անձը հաստատող փաստաթուղթ գրանցվելու պահին:

 

Հ. Վճարման ին՞չ եղանակներ են ընդունելի:

Պ. Մենք ընդունում ենք MasterCard, Visa, Amex պլաստիկ քարտեր: Երբ դուք գրանցվում եք, մենք սառեցնում ենք ընդհանուր գումարը՝ ներառյալ հարկերը և գանձում այն ձեր մեկնելու օրը: Եթե դուք ցանկանում եք ամբողջ գումարը վճարել կանխիկ եղանակով, մենք կխնդրենք կատարել բոլոր վճարումները՝ ներառյալ հարկերը և այլ վճարները ժամանման պահին: Մենք ընդունում ենք նաև բանկային փոխանցումներ: 

 

 Հ. Քանի՞ մարդ կարող է ապրել մեկ սենյակում:

Պ. Յուրաքանչյուր սենյակում կարող է ապրել առնվազն մեկ մարդ: Որոշ սենյակներ նախատեսված են մինչև 5 անձի համար: Խնդրում ենք մանրամասների համար ծանոթացեք սենյակների նկարագրություններին և դիտեք սենյակների նկարները մեր կայքում: Նկատի ունեցեք, որ որոշ սենյակներ կարող են ունենալ լրացուցիչ մահճակալ և մահճակալի վերածվող բազմոցներ:

 

Հ. Արդյո՞ք դուք առաջարկում եք զեղչեր խմբային պատվերների դեպքում:

Պ. Այո, մենք առաջարկում ենք հատուկ գներ խմբային պատվերների դեպքում: Մանրամասների համար, խնդրում ենք կապ հաստատել Վաճառքի բաժնի հետ հետևյալ էլեկտրոնային հասցեով՝ sales@republicahotel.am

 

Հ. Արդյո՞ք ունեք տնային կենդանիների վերաբերյալ քաղաքականություն:

Պ. Այո, մենք ունենք տնային կենդանիների քաղաքականություն և մենք թույլատրում ենք մեր հյուրերին հանգրվանել մեր հյուրանոցում իրենց կենդանիների հետ միասին: Մանրամասների համար խնդրում ենք ծանոթանալ Քաղաքականություններ բաժնին ստորև:

 

Հ. Արդյո՞ք ունեք սենյակներ, որտեղ չեն հանգրվանում տնային կենդանիներով հյուրեր ալերգիաներ ունեցող ճամփորդողների համար:

Պ. Այո, մենք ունենք այդպիսի հյուրերի համար նախատեսված սենյակներ, որոնք կտրամադրվեն ցպահանջ:

 

Հ. Արդյո՞ք սենյակի գինը ներառում է նախաճաշը:

Պ. Այո, բոլոր սենյակների գների մեջ մտնում է նախաճաշի արժեքը:

 

Հ. Որոնք են հյուրանոցի գրանցման և մեկնման ժամերը:

Պ. Սովորաբար մեզ մոտ գրանցման ժամ է համարվում 14.00, իսկ մեկնման ժամ՝ 12.00. Բոլոր նշված ժամերը Երևանի ժամանակով են՝ ըստ  GMT + 4 ժամային գոտու:

  

Հ. Հնարավոր է արդյոք վաղաժամ գրանցում:

Պ. Երբեմն հնարավոր է ժամանել և գրանցվել գրանցման ժամից շուտ, սակայն դա կախված է սենյակների առկայությունից և երաշխավորված չի: Համոզված լինելու համար, որ ձեր սենյակը պատրաստ կլինի ձեր ժամանման պահին, կարող եք գրանցվել մեկ գիշեր առաջ: Վաղաժամ գրանցումների համար մենք ունենք ճկուն գնային համակարգ:

 

Հ. Դուք ապահովու՞մ եք ծառայություն ուշ մեկնումների ժամանակ:

Պ. Երբեմն հնարավոր է հանձնել սենյակը ուշ, սակայն դա կախված է սենյակների առկայությունից և երաշխավորված չէ:  Համոզված լինելու համար, որ ձեր սենյակը ձեր տնօրինության տակ կլինի մինչև ձեր մեկնումը, կարող եք պատվիրել սենյակը մեկ գիշերով ավելի: Ուշ հանձնումների համար մենք ունենք ճկուն գնային համակարգ:

 

 Հ. Արդյո՞ք դու ունեք երկտեղանի, երեքտեղանի և չորստեղանի համարներ:

Պ. Այո, մենք ունենք երկտեղանի, երեքտեղանի և չորստեղանի սենյակներ: Խնդրում ենք ծանոթանալ մեր սենյակների նկարագրություններին մանրամասների համար:

 

Հ. Արդյո՞ք դուք ունեք իրար հետ կապվող սենյակներ:

Պ. Հյուրանոցում առկա են մի քանի նման սենյակներ: Դուք կարող եք ձեր պատվերում հատուկ նշել, որ ցանկանում եք նման սենյակներ:

 

Հ. Արդյո՞ք սենյակներում առկա են գերմեծ մահճակալներ:

Պ. Այո, մենք ունենք գերմեծ (king size) մահճակալներ որոշ սենյակներում, մասնավորապես՝ դելյուքս, կիսալյուքս և նախագահական տեսակի համարներում: Դուք կարող եք պահանջել այդպիսի մահճակալներ պատվերի ժամանակ կամ գրանցվելիս:

 

Հ. Ունեք արդյո՞ք լոգարանով սենյակներ:

Պ. Այս պահին լոգարան կա միայն նախագահական համարում: Մնացած բոլոր սենյակներում առկա են միայն ցնցուղներ:

 

Հ. Ի՞նչ որակի բարձեր ունեք սենյակներում:

Պ. Մենք հաճույքով առաջարկում ենք ձեզ վայելել մեր հակաալերգիկ բարձերը:

 

Հ. Ունե՞ք արդյոք սենյակներ ծխողների համար:

Պ. Քանի որ մենք Երևանի առաջին, 100%-ով ծխելն արգելող հյուրանոցն ենք, ծխող ցանկացող հյուրերի համար առաջարկում ենք պատշգամբներով սենյակներ: Դուք կարող եք պահանջել պատշգամբով սենյակ պատվիրելիս կամ ժամանման պահին:

 

Հ. Հյուրանոցում արդյո՞ք կան չհրկիզվող պահարաններ:

Պ. Այո, չհրկիզվող պահարաններ առկա են յուրաքանչյուր սենյակում: Դրանք անվճար են:

 

Հ. Հյուրանոցում կա՞ էլեկտրոնային փոստի ծառայություն:

Պ. Մենք տրամադրում ենք անվճար Wi-Fi կապ հյուրանոցի բոլոր համարներում և հանրային տարածքներում: Հյուրերը կարող են ստուգել իրենց էլեկտրոնային փոստերը ընդունարանի աշխատակիցների օգնությամբ, որոնք կտրամադրեն այդ ծառայությունը անվճար:

Եթե ճամփորդում եք երեխաների հետ

Հ. Հյուրանոցը տրամադրում է արդյո՞ք երեխաների խնամքի ծառայություն:

Պ. Այս պահին մենք չունենք նման ծառայություն: Խնդրում ենք մեզ տեղեկացնել դրա մասին ձեր ժամանումից առնվազն 3 օր առաջ, որպեսզի մենք կարողնանաք ապահովել այդ ծառայությունը:

 

Հ. Ինչ հարմարություններ կան երեխաների համար:

Պ. Առաջարկում ենք հատուկ մանկական ճաշացանկեր թեթև կերակրատեսակներով, ինչպես նաև ունենք բարձր աթոռներ և՛ ռեստորանում, և՛ սրճարանում:

 

Հ. Արդյո՞ք ունեք օրորոցներ սենյակներում:

Պ. Այո, օրորոցները կտրամադրվեն ցպահանջ: Խնդրում ենք նշել օրորոցի անհրաժեշտության մասին ձեր պատվերում կամ ժամանման պահին:

Ճաշին վերաբերող հարցեր

Հ. Որտե՞ղ է մատուցվում նախաճաշը և որ ժամերին:

Պ. Բուֆետային ձևով հայկական նախաճաշը մատուցվում է առաջին հարկում գտնվող Անուշ հայկական խոհանոց-ռեստորանում 7.30-10.30 աշխատանքային օրերին, և 7.30-11.00՝ շաբաթ և կիրակի օրերին:

 

Հ. Քանի՞ ռեստորան և բար ունեք և ինչ տեսակի են դրանք:

Պ. Մենք ունենք մեկ ռեստորան, մեկ բար նախասրահում և մեկ բացօթյա սրճարան.

 

  • Անուշ  ռեստորան – բուն հայկական խոհանոց (աշխ. Ժամեր 7.30-24.00)
  • Քուանտո Բաստա սրճարան (Quanto Basta Café)– ավանդական իտալական խոհանոց (աշխ. ժամեր 09.00-01.00) 
  • Ռեպուբլիկա լոբբի բար – խմիչք և սառը խորտիկներ (աշխատանքային ժամեր 7:00-24:00):

 

Հ. Արդյո՞ք ռեստորաններում մատուցվում են բուսակերների համար նախատեսված ուտեստներ:

Պ. Մեր հյուրանոցի բոլոր սննդի կետերում դուք կարող եք գտնել բուսակերական կերակրատեսակներ:

Հյուրանոցի մասին ընդհանուր տեղեկատվություն

Հ. Կան արդյո՞ք հյուրանոցում հատուկ դիզայնի տարրեր, որոնք կապված են Հայաստանի պատմության կամ մշակույթի հետ:
Պ. Այո, մեր հյուրանոցի ձևավորումը հետաքրքիր լուծումներ է առաջարկում, որոնք միավորում են հինն ու նորը՝ համատեղելով հայկական հնագույն գորգերի զարդանախշերը, որոնք տրամադրվել են մեր գործընկեր Մեգերյան Գորգերի կողմից` megeriancarpet.am.

 

Հ. Հյուրանոցում կա արդյո՞ք լողավազան:

Պ. Ոչ, հյուրանոցում չկա լողավազան:

 

Հ. Հյուրանոցում կա արդյո՞ք մարզադահլիճ:

Պ. Ոչ, մեր հյուրանոցում չկա մարզասրահ, բայց մենք տրամադում ենք վարձով տրվող հեծանիվներ մեր հյուրերին՝ հատուկ գներով: Տեղեկացեք գներին ընդունարանում:

 

Հ. Մեքենաների կայանման ինչպիսի՞ հնարավորություններ ունի հյուրանոցը:

Պ. Քանի որ մեր հյուրանոցը գտնվում է մայրաքաղաքի սրտում, կայանատեղերը սահմանափակ են:

 

Հ. Սենյակում կա՞ արդյոք վարսահարդարիչ, արդուկ, արդուկի սեղան և սառնարան:

Պ. Այո, բոլոր սենյակներում կա վարսահարդարիչ և սառնարան, իսկ արդուկ և արդուկի սեղան կտրամադրվի անհրաժեշտության դեպքում՝ անվճար:

 

Հ. Սենյակներում կա՞ն մինի-բարեր:

Պ. Այո, մեր բոլոր սենյակներում կան մինի-բարեր՝ անհրաժեշտ ամեն ինչով:

 

Հ. Ինչպե՞ս կարող եմ հասնել հյուրանոց:

Պ. Զվարթնոց միջազգային օդանավակայանը գտնվում է 11.6կմ հեռավորության վրա: Մեքենայով հյուրանոց կարելի է հասնել 13-20 րոպեի ընթացքում:

 

Հ. Ո՞րն է տրանսպորտային միջոցի լավագույն տարբերակը հյուրանոց հասնելու համար:

Պ.Օդանավակայանից հյուրանոց հասնելու լավագույն տարբերակը տաքսին է կամ պատվերով մեքենան (դիմավորելու և ճանապարհելու ծառայություն): Մեքենա կարող եք պատվիրել մեր ընդունարանի միջոցով՝ գրելով հետևյալ էլ. Հասցեին. info@republicahotel.am.

 

Հ. Ունեք արդյո՞ք տուրիստական ծառայություն, որտեղ կարող եմ պատվիրել էքսկուրսիաներ:

Պ. Ներկայումս չունենք տուրիստական ծառայություն հյուրանոցի ներսում, բայց մենք կարող ենք առաջարկել ձեր նախընտրություններին համապատասխան երթուղիներ մեր գործընկեր կազմակերպությունների միջոցով: Նման հարցերի դեպքում, խնդրում ենք կապվել ընդունարանի հետ:

 

Հ. Արդյո՞ք ձեր հյուրանոցը ունի հատուկ հարմարություններ/ծառայություններ հատուկ կարիքներ ունեցող հյուրերի համար:

Պ. Ոչ, մենք չունենք հատուկ կարիքներ ունեցող հյուրերի  համար նախատեսված հարմարություններով սենյակներ:

 

Հ. Հյուրանոցը կարո՞ղ է զբաղվել իմ թռիչքների հետ կապված հարցերով՝ տեղական եւ միջազգային:

Պ. Այո, մեր ընդունարանի աշխատակիցները հաճույքով կօգնեն ձեզ նման հարցերում:

 

Հ. Հյուրանոցում կա՞ բժիշկ:

Պ. Մենք չունենք բժիշկ հյուրանոցում, բայց մենք կարող ենք ձեռք բերել համապատասխան պայմանավորվածություններ բժիշկի մասնագիտական խորհրդատվությունների վերաբերյալ և կանչել շտապ օգնություն, եթե լինի դրա անհրաժեշտությունը:

 

Հ. Ինչքա՞ն է ամենամոտ բժշկական կենտրոնի հեռավորությունը հյուրանոցից:

Պ. Ամենամոտ բժշկական կենտրոնը գտնվում է ընդամենը 2.7կմ հեռավորության վրա և այնտեղ ավտոմեքենայով հասնելու համար կպահանջվի 7-10 րոպե:

 

Հ. Որտե՞ղ է գտնվում ամենամոտ բանկը կամ տարադրամի փոխանակման կետը:

Պ. Ամենամոտ բանկ հասնելու համար ձեզ պետք է ընդամնեը հինգ րոպե ոտքով:

 

Հ. Ո՞րն է Հայաստանի արժույթը:

Պ. Հայաստանի Հանրապետության արժույթը Հայկական դրամն է: Տեղեկացեք փոխանակման կուրսերին այցելելով Կենտրոնական բանկի կայք (www.cba.am)

 

Հ. Ո՞ր ժամերին են բաց բանկերը:

Պ. Բանկերը աշխատում են 09.30-17.30 ամեն երկուշաբթիից ուրբաթ, և շաբաթ օրերին 10.00-14.00:

 

Հ. Հնարավո՞ր է արդյոք թողնել իրերը հյուրանոցում, Հայաստանի այլ վայրեր ճամփորդելու ընթացքում:

Պ. Հյուրանոցի հյուրերը օգտագործում են պահեստը անվճար և կարող են թողնել իրենց իրերը հյուրանոցում կարճ ժամանակով:

 

Հ. Ի՞նչ վոլտաժի էլեկտրական հոսանք է օգտագործվում Հայաստանում:

Պ. Էլեկտրական հոսանքը Հայաստանում 220 վոլտ է: Անվճար փոխարկիչներ կտրամադրվեն ցպահանջ:

 

Հ. ԱԱՀ-ի փոխհատուցման ինչպիսի՞ համակարգ է գործում Հայաստանում:

Պ. Հայաստանում նման համակարգ չի գործում: Գոյություն ունեն որոշ խանութներ, որոնք վաճառում են հարկերից ազատված ապրանքներ տուրիստների համար:

 

Հ. Արդյո՞ք անվտանգ է խմել ջուրը ծորակից:

Պ. Հայաստանում ծորակի ջուրը խմելու համար պիտանի է, սակայն մենք խորհուրդ ենք տալիս մեր հյուրերին չխմել ծորակի ջրից առաջին շաբաթվա ընթացքում ակլիմատիզացիայի հետ կապված խնդիրներից խուսափելու համար:

 

Հ. Ինչպիսի՞ն  է Հայաստանի կլիման տարվա տարբեր եղանակներին:
Պ: Եղանակը Հայաստանում շատ զանազան է: Հայաստանի Հանրապետությունն ընկած է մերձարևադարձային գոտու հյուսիսային մասում և գտնվում է Հայկական լեռնաշխարհի հյուսիս-արևելքում, հյուսիսից և արևելքից շրջապատված է Փոքր Կովկասի լեռնաշղթաներով։ Ընդհանուր առմամբ, մերձարևադարձային կլիման ավելի բնորոշ է Հայաստանի հարավային մասերին, մինչդեռ այլ տարածքներին ավելի բնորոշ է ավելի ցամաքային եղանակը: Ամառները չոր են և արևային, տևում են հունիսից մինչև սեպտեմբերի կես: Ձմեռները կարճ են, շատ ցուրտ և ձնառատ: Աշուններն ու գարունները աչքի են ընկնում ցրտահարումներով:

Գործարարների համար

Հ. Կարո՞ղ եմ միանալ համացանցին իմ սենյակից:

Պ: Այո, Wi-Fi կապը հասանելի է մեր հյուրանոցի ցանկացած անկյունում և անվճար է:

 

Հ: Ի՞նչ թերթեր է ստանում հյուրանոցը և որտե՞ղ կարելի է դրանք վերցնել:

Պ: Տեղական և միջազգային տպագիր մամուլի լայն տեսականին հասանելի է մեր հյուրանոցի լոբբի-բարում:

 

Հ: Տրամադրում է արդյո՞ք հյուրանոցը քարտուղարի կամ այլ բիզնես ծառայություններ, ասենք օրինակ՝ թարգմանչական ծառայություն:

Պ: Մենք կարող ենք տրամադրել քարտուղարի ընդհանուր ծառայություն: Ավելի նեղ մասնագիտական ծառայությունների համար մենք կարող ենք դիմել/վարձել մասնագիտացված կազմակերպության ծառայություններ: Ավելի կոնկրետ պայմանավորվածություններ ձեռք բերելու համար խնդրում ենք կապվել ընդունարանի հետ:

 

Հ. Հյուրանոցն ունի՞ գրասենյակային տարածք կամ աշխատանքային հանդիպումների համար դահլիճ:
Պ. Ոչ, հյուրանոցը նման տարածքներ ներկայումս չունի:

Առևտուր

Հ. Հյուրանոցի շրջակայքում կան արդյո՞ք առևտրի կենտրոններ:

Պ. Երևան մոլ և Դալմա գարդըն մոլ առևտրի համալիրները տեղակայված են մոտակայքում, ուր մեքենայով կարեի է հասնել 10 րոպեում: Բացի այդ, մեր հյուրերը կարող են զբոսնելով հասնել Հյուսիսային պողոտա և Աբովյան փողոց, որոնք նույնպես հայտնի են իրենց բուտիկային խանութներով:

 

Հ. Հյուրանոցի շրջակայքում կա՞ն թատրոններ/զվարճանքի կենտրոններ:

Պ. Այո, մշակութային և զվարճանքի վայրեր կարելի է զբոսնելով հասնել 10 րոպեում:

 

Հ. Որոնք ե՞ն հիմնական  տեղական հետաքրքրությունները զբոսաշրջիկների համար:

Պ. Քանի որ մեր հյուրանոցն ունի շատ կենտրոնական դիրք, ապա ցանկացած վայր, որն առաջարկում է հետաքրքրություն զբոսաշրջիների համար կարելի է հասնել զբոսնելով: Հետաքրքիր վայրերի ամբողջական ցուցակին ծանոթանալու համար այցելեք մեր Տեղադրություն բաժինը կամ ծառայությունների բաժնի այցելություններ մասը:

 

Հ. Ո՞րն է Երևանը տեսնելու ամենալավ տարբերակը:

Պ: Քաղաքին ծանոթանալու բազմաթիվ երթուղիներ կան, միայն ընտրեք: Մանրամասնությունների համար խնդրում ենք կապվել մեր ընդունարանի հետ:

 

Հ. Դուք ունե՞ք դռնապան:

Պ. Ոչ, մենք չունենք դռնապան, բայց մեր ընդունարանի անձնակազմը մեծ սիրով կօգնի Ձեզ:

 

Հ. Կարո՞ղ են հյուրերը գինու կամ այլ ոգելից խմիչքների հատուկ պատվերներ կատարել:

Պ. Մեր հյուրանոցի ռեստորանում, սրճարանում և բարում կա ոգելից խմիչքների մեծ տեսականի: Բացի այդ, Անուշ ռեստորանն առաջակում է նաև գինու շատ հարուստ ընտրություն:

 

Հ. Տարածքում կա՞ հուշանվերների խանութ:

Պ. Այո, հյուրանոցում գործում է հուշանվենրերի շուրջօրյա խանութ-սրահ: