Lobby
Lobby 2
Lobby 3
Entrance 1
Lobby Lobby 2 Lobby 3 Entrance 1

Հյուրանոցի մասին

Ռեպուբլիկա հյուրանոցի նպատակն է դարձնել ձեր այցելությունը Հայաստան յուրօրինակ, անմոռանալի և հաճելի:

 

Մեր բուտիկ հյուրանոցի ձևավորումը հետաքրքիր լուծումներ է առաջարկում, որոնք միավորում են հինն ու նորը՝ համատեղելով հայկական հնագույն գորգերի զարդանախշերը, որոնք տրամադրվել են մեր գործընկեր Մեգերյան Գորգերի կողմից, և մայրաքաղաք Երևանի հատկանշական պատկերները:

 

Մեր տասը հարկանի հյուրանոցի պատուհաններից երևում են Հանրապետության հրապարակի փառահեղ գեղեցկությունն ու բիբլիական Արարատ լեռը:

 

Մեր հիմնական առավելություններն են.

  • Կենտրոնական դիրքը՝ գործարար կենտրոնների և կառավարական շենքերի շրջակայքում
  • Փորձառու աշխատակազմը՝ օտար լեզուներին տիրապետող և լավ պատրաստված
  • Բացառիկ անհատական մոտեցումը հաճախորդներին՝ մշտապես ծառայելու պատրաստ շուրջօրյա աշխատող ընդունարանը

 

Մեր հյուրանոցի սենյակների դիզայնը հարմարավետ և մինիմալիստական է: Դրանք ապահովված են բոլոր հարմարություններվ՝ ինչպես գործարար, այնպես էլ հաճույքի համար ճամփորդող մարդկաց համար:

Սենյակների կահավորանքն ընդգրկում է.

  • Լոգարան՝ իր բոլոր հարմարություններով
  • Հարթ էկրանով կաբելային հեռուստացույց
  • Աշխատասեղան և աթոռ
  • Սառնարան և մինի բար
  • Օդի հովացման/ջեռուցման համակարգի անհատական կառավարում յուրաքանչյուր սենյակում
  • Անվճար Wi-Fi համացանց հյուրանոցի ամբողջ տարածքում